Logo

Երբ «Ինտերը» պաշտոնապես կհաստատի Մխիթարյանի տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:29 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյան-տրանսֆեր

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Հենրիխն «Ինտերում» կվաստակի տարեկան 3,5 միլիոն եվրո:

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթ: Մինչև հունիսի 30-ն «Ինտերը» չի կարող հայտարարել Հենրիխի տեղափոխության մասին, քանի որ ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի «Ռոմայի» հետ:

«Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես չի տեղեկացրել «Ռոմային», ինչի պատճառով պետք է սպասի մինչև հայ կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակ ստանա:

33-ամյա հայ ֆուտբոլիստը 2019 թվականի սեպտեմբերից է պաշտպանում «Ռոմայի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա