Logo

Հայտնի է՝ Անսու Ֆատին երբ կարող է խաղադաշտ վերադառնալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 22.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է մասնակցել «Մալյորկայի» դեմ խաղին, որը նշանակված է մայիսի 1-ին՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբում հավատացած էին, որ իսպանացին պատրաստ է մասնակցել ապրիլի 24-ին «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայանալիք խաղին, սակայն ավելի ուշ մտափոխվել են և որոշել ավելորդ ռիսկի չդիմել։

32 տուրերից հետո վաստակած 63 միավորով «Բարսելոնան» զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը (78) «Ռեալն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա