Logo

Հայտնի է՝ երբ կկայանա Ալաբայի շնորհանդեսը «Ռեալում»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
Alaba - Հայտնի է՝ երբ կկայանա Ալաբայի շնորհանդեսը «Ռեալում»

«Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Դավիդ Ալաբայի շնորհանդեսի ժամանակացույցը։

«Արքայական ակումբի» նորեկի շնորհանդեսը կկայանա հուլիսի 21-ին Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում ու կսկսվի Երևանի ժամանակով 14։30-ին։ Ալաբան «Ռեալի» խաղացողի կարգավիճակում ներկայացվելուց հետո միանալու է թիմի մարզումներին։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռեալ»։ Նրա նախկին ակումբը «Բավարիան» է։

Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել էր ակումբի խորհրդի անդամներին, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր տրանսֆերներ չեն լինելու։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա