Logo

Հայտնի է՝ երբ կկայանան «Յունայթեդի» և «Սիթիի» միջև կիսաեզրափակիչ հանդիպումները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.12.2019ՍՊՈՐՏ
GettyImages 1192525679 1024x700 - Հայտնի է՝ երբ կկայանան «Յունայթեդի» և «Սիթիի» միջև կիսաեզրափակիչ հանդիպումները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:39

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ուժերն են չափելու «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» և «Լեսթեր» – «Ասթոն Վիլա» զույգերը:

Այժմ էլ հայտնի են դարձել հանդիպումների անցկացման կոնկրետ ժամկետները։ Մանկունյական դերբիի շրջանակներում «Յունայթեդի» և «Սիթիի» առաջին մրցավեճը կկայանա «Օլդ Թրաֆորդում» հունվարի 7-ին: «Քաղաքայինները» կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Կարմիր սատանաներին» «Էթիհադում» կընդունեն հունվարի 29-ին:

«Լեսթեր» – «Ասթոն Վիլա» զույգի առաջին հանդիպումը տեղի կունենա «Քինգ Փաուերում» հունվարի 8-ին: «Ասթոն Վիլան» Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմին «Վիլա Պարկում» կհյուրընկալի հունվարի 28-ին:

Պրեմիեր լիգայի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ BBC-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա