Logo

Հայտնի է՝ երբ Մբապեն իր վերջնական խոսքը կասի ՊՍԺ-ին և «Ռեալին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:42 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

Հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի հայտնել ՊՍԺ-ին և Մադրիդի «Ռեալին», թե ինչ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Get French Football News-ը, հարձակվողը կսպասի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ակումբների միջև դիմակայությանը և դրանից հետո միայն կհայտնի իր որոշումը։

Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: Նա արդեն իրավունք ունի նախնական պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին արդեն համաձայնել է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ», ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա