Logo

Հայտնի է ԵՎՐՈ-2020-ի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
donnnarumma - Հայտնի է ԵՎՐՈ-2020-ի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Եզրափակիչ՝ Իտալիա – Անգլիա հանդիպումից հետո 22-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ դարպասապահը 2 սեյվ է կատարել, որոնց շնորհիվ «սկուադրա աձուրան» դարձել է չեմպիոն:

Մրցաշարի ընթացքում Դոնարուման 3 չոր խաղ է անցկացրել: Կիսաեզրափակիչի Իսպանիայի դեմ խաղում նա հետ է մղել մեկ 11-մետրանոց հարված:

ceferin donnarumma 960x611 - Հայտնի է ԵՎՐՈ-2020-ի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)
epa09339060 Goalkeeper Gianluigi Donnarumma of Italy receives the Player of the Tournament award from UEFA president Aleksander Ceferin after the UEFA EURO 2020 final between Italy and England in London, Britain, 11 July 2021. EPA-EFE/John Sibley / POOL (RESTRICTIONS: For editorial news reporting purposes only. Images must appear as still images and must not emulate match action video footage. Photographs published in online publications shall have an interval of at least 20 seconds between the posting.)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա