Logo

Հայտնի է հեղինակավոր Բուքերյան մրցանակի այս տարվա հաղթողը

Հեղինակ
tigran5
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
000 9qr4ab d 850.thumb  - Հայտնի է հեղինակավոր Բուքերյան մրցանակի այս տարվա հաղթողը

Այս տարի հեղինակավոր Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել «Խոստումը» վեպը, որը պատմում է Հարավային Աֆրիկայում սպիտակ ֆերմերների ընտանիքի և նրանց սև սպասուհու հարաբերությունների մասին: Ժամանակին ընտանիքի գլուխը խոստացել է իր տունը տալ կնոջը, որը երկար տարիներ հավատարմորեն ծառայել է իրենց։ Բայց ժառանգները չեն կատարել իրենց պապի խոստումը։
Վեպի հեղինակն է Դեյմոն Գալգուտը։
Գալգուտը ծնվել է 1957 թվականին Հարավային Աֆրիկայում։ Սա նրա իններորդ վեպն է։ Արտասահմանյան քննադատների կարծիքով՝ Գալգուտն իր աշխատանքում շարունակում է Ուիլյամ Ֆոլքների, Վիրջինիա Վուլֆի և նույնիսկ Ջեյմս Ջոյսի ավանդույթները։ Նա երկու անգամ առաջադրվել է Բուքերյան մրցանակի՝ 2003 և 2010 թվականներին։ Հաղթողը ստացել է 50 հազար ֆունտ (68,2 հազար դոլար):


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա