Logo

Հայտնի է «Հոֆենհայմի» մրցակիցը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.11.2019Հայկական ֆուտբոլ
adamyan celebration fcb tsg - Հայտնի է «Հոֆենհայմի» մրցակիցը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Կայացել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

«Հոֆենհայմը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ուժերը կչափի «Բավարիայի» հետ:

Ձևավորվել են հետևյալ զույգերը՝

«Այնթրախտ Ֆրանկֆուրտ» – «Լեյպցիգ»
«Բայեր Լևերկուզեն» – «Շտուտգարտ»
«Բավարիա» – «Հոֆենհայմ»
«Շալկե-04» – «Հերտա»
«Սարբրյուկեն» – «Կարլսռուե»
«Վերդեր Բրեմեն» – «Բորուսիա Դորտմունդ»
«Կայզերսլաուտեռն» – «Ֆորտունա Դյուսելդորֆ»
«Ֆերլ» – «Ունիոն Բեռլին»

Հանդիպումները տեղի են ունենալու 2020 թվականի փետրվարին:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում հանդիպել էր հոկտեմբերի 5-ին և «Ալյանս Արենայում» հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ:

«Հոֆենհայմը» Բունդեսլիգայում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Ադամյանը մտավ փոխարինման (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա