Logo

Հայտնի է հոկեյի մրցաշարի չեմպիոնի անունն Օլիմպիական խաղերում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.02.2018Հոկեյ
719b24a6fc2d4d239bda7cdbfb2ae238 - Հայտնի է հոկեյի մրցաշարի չեմպիոնի անունն Օլիմպիական խաղերում

Փհենչհանում տեղի է ունեցել տղամարդկանց հոկեյի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:

Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից – Գերմանիա մրցավեճի հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 3-3, իսկ լրացուցիչ ժամանակում խփած գոլի օգնությամբ հաղթանակ են տոնել ռուս հոկեյիստները:

Մրցավեճն առանձնացել է իր դրամատիզմով: Ռուսները 3-րդ խաղափուլի սկզբնամասում հաղթում էին 2-1 հաշվով, հետագայում գերմանացիները կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ, իսկ խաղավերջում ռուս հոկեյիստ Նիկիտա Գուսևը հավասարեցրել է հաշիվը:

Ռուս հոկեյիստներից գոլի հեղինակ է դարձել Վյաչեսլավ Վոյնովը, 2 անգամ աչքի է ընկել Նիկիտա Գուսևը, իսկ Բունդեսթիմից մրցակցի դարպասը գրավել են Ֆելիքս Շուցը, Դոմինիկ Կահունը և Յոնաս Մյուլերը:

Վճռորոշ գոլը լրացուցիչ ժամանակում իր անվան դիմաց է գրանցել Կիրիլ Կապրիզովը՝ 4-3:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա