Logo

Ռոնալդուն ու Ջորջինան անվանակոչել են իրենց նորածին դստերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:11 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, անվանակոչել են իրենց նորածին դստերը։

Ապրիլի 18-ին ծնված երեխային անվանակոչել են Բելլա Էսմերալդա՝ հայտնում է Ռոդրիգեսն իր ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ջորջինան զույգի էին սպասում: Երեխաներից տղան, ցավոք սրտի, մահացած էր ծնվել:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա