Logo

Հայտնի է՝ ինչու է խափանվել Ստեռլինգի տեղափոխությունը «Բարսելոնա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:00 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգի տրանսֆերային իրավունքները, սակայն կատալոնական ակումբի մարզական տնօրեն Մատեո Ալեմանին արգելափակել է գործարքը։

Sport.es-ի հաղորդմամբ՝ Ալեմանին հավատացած չի եղել, որ անգլիացին կհարմարվի «Կամ Նոուում», և նրա փոխարեն որոշել է ձեռք բերել իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերային իրավունքները։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Ստեռլինգը «Սիթիի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Քաղաքայինների» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա