Logo

Հայտնի է՝ «Լիվերպուլն» ինչ պայմաններ է առաջարկել Տիմո Վերներին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.05.2020ՍՊՈՐՏ
1587730748 207325 noticia normal - Հայտնի է՝ «Լիվերպուլն» ինչ պայմաններ է առաջարկել Տիմո Վերներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լիվերպուլը» «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ քննարկում է վերջինիս առաջարկվող պայմանագրի պայմանները: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:

Անգլիական ակումբը գերմանացուն, ըստ տեղեկությունների, առաջարկել է 5 տարվա համաձայնագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով՝ ներառյալ հավելավճարները: Հաղորդվում է, որ իր հայրենակցին հրավիրելն առաջնահերթ տարբերակ է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար, և մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են վարում «Լեյպցիգի» հետ:

Վերները «Շտուտգարտի» սան է, որի կազմում հանդես է եկել 2013-2016թթ․, ինչից հետո համալրել ներկայիս թիմի շարքերը: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի, դարձել 21 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Տիմոն 2017 թվականից հրավիրվում է Գերմանիայի հավաքական:

Վերներ. «Ցանկանում եմ արտասահմանում խաղալ, ոչ թե՝ «Բավարիայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա