Դանիայի հավաքականի ու Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի լքել իտալական ակումբը սրտի խնդրի պատճառով:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական կոմիտեի անդամ Ֆրանչեսկո Բրակոնարոն հաստատել է շրջանառվող այն տեղեկությունը, որ դանիացուն սրտի խանգարումով չի թույլատրվի ելույթ ունենալ Ա Սերիայում:
«Քրիստիան Էրիկսենն Իտալիայում խաղալու թույլտվություն չի ստանա: Եթե նա հեռացնի դեֆիբրիլյատորը(կարճատև էլեկտրական իմպուլսներով սրտի ռիթմը վերականգնող սարք-խմբ.), իսկ դա կնշանակի, որ խնդրի վերաբերյալ ամեն բան պարզ է, այդ ժամանակ կկարողանա մասնակցել «Ինտերի» խաղերին»,- Football Italia-ն մեջբերում է Բրակոնարոյի խոսքը:
Հիշեցնենք՝ ԵՎՐՈ 2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման 45-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունն ու ընկավ խոտածածկին: Տեղի ունեցածով պայմանավորված՝ գլխավոր մրցավար Թեյլորը հետաձգեց խաղը, որը հետո շարունակվեց:
Ֆուտբոլիստը գիտակցության է եկել կրծքավանդակի սեղմումի ու դեֆիբրիլյատորի օգնությամբ: Էրիկսենի սրտի աշխատանքը կարգավորելու համար տեղադրվել է էլեկտրոկարդիոստիմուլյատոր:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո