Logo

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:39 / 06.05.2022ՍՊՈՐՏ
null

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

37-ամյա հարձակվողը մրցաշրջանում արդեն 4-րդ անգամ է ստանում այս մրցանակը։ Ավելի վաղ պորտուգալացին ՄՅՈՒ-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել սեպտեմբեր, հոկտեմբեր և մարտ ամիսներին։ Ապրիլին պորտուգալացին 4 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել։

Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Նորվիչի» դեմ խաղում (3-2), ինչպես նաև գոլ է խփել «Արսենալի» (1-3) ու «Չելսիի» (1-1) դեմ խաղերում։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 24 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա