տուր
01 Հունվար 1970 - 19:52
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ ժամանակներս կներկայացվի որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Թուրինյան ակումբն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել իսպանացու՝ բուժզննում անցնելու գործընթացից:
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը նոր թիմում կստանա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ (ներառյալ հավելավճարները): Մորատան աշխատավարձի կրճատման է գնացել հանուն Իտալիա տեղափոխության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը 9 մլն եվրոյի դիմաց վարձակալել է ֆուտբոլիստի իրավունքները: «Յուվենտուսը» մեկ տարի անց հնարավորություն կունենա 45 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել իսպանացու ամբողջական տրանսֆերը: Ֆուտբոլիստը «Ծեր Սինյորայի» կազմում ավելի վաղ խաղացել է 2014-2016թթ․:
Մորատան 2019 թվականի հունվարին «Չելսիից» է 7 մլն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվել «Ատլետիկո»: Մադրիդյան ակումբը 2020 թվականի ամռանը գնել է ամբողջական տրանսֆերը: Գործարքը կազմել է 56 մլն եվրո: 27-ամյա Մորատան Լա Լիգայի 2019/20թթ․ առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 12 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ