Logo

Հայտնի է՝ երբ «Ռեալը» կհայտարարի Մբապեի տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:41 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Մբապե-Ռեալ-տրանսֆեր

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հայտարարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղից հետո՝ հայտնում է Goal-ը: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» համաձայնեցրել է Կիլիանի տրանսֆերը, բայց պաշտոնապես կհայտարարի այն բանից հետո, երբ Մբապեն հայտնի ՊՍԺ-ից հեռանալու մասին: Մբապեի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 36 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա