Logo

Հայտնի է՝ երբ շարք կվերադառնա Մխիթարյանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա մայիսի 25-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումից մի քանի օր առաջ՝ հայտնում է իտալական La Repubblica պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը, որում հռոմեական թիմի մրցակիցը կլինի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդը»:

Հիշեցնենք՝ Հենրիխն աջ ազդրի մկանային վնասվածք էր ստացել Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լեսթերի» դեմ առաջին հանդիպմանը (1:1), որից հետո պարզ էր դարձել՝ նա խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 9 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա