Logo

Հայտնի է, թե որ դեպքում Պոգբան նախապատվությունը կտա «Ռեալ» տեղափոխությանը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.10.2021ՍՊՈՐՏ
AP21101618191699 scaled - Հայտնի է, թե որ դեպքում Պոգբան նախապատվությունը կտա «Ռեալ» տեղափոխությանը

«Ռեալը» չի կորցրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ ունեցած հետաքրքրվածությունը։ Նա մեկ տարուց ազատ գործակալ է դառնում։

AS-ի հաղորդմամբ՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մադրիդցիները հետևում են ֆրանսիայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պոգբայի մտերիմներից մեկը հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալ «Արքայական ակումբում»։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Պոգբայի որոշման վրա մեզ ազդեցություն կարող է ունենալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։

Եթե Պոգբան տեսնի, որ հարձակվողի՝ «Արքայական ակումբ» տեղափոխությունն անխուսափելի է, ապա, մեծ հավանականությամբ, կփորձի միանալ Ֆրանսիայի հավաքականում իր խաղընկերոջը։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ում անցկացրած 7 խաղերում 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա