Logo

Հայտնի է, թե ով է կմարմնավորի արքայազն Ուիլյամին «The Crown» սերիալի նոր եթերաշրջանում

Հեղինակ
tigran5
00:00 / 18.11.2021ՍՊՈՐՏ
7ced06cff6610ceae0d9921abd6db1a0 - Հայտնի է, թե ով է կմարմնավորի արքայազն Ուիլյամին «The Crown» սերիալի նոր եթերաշրջանում

Հայտնի է դարձել, թե ով է մարմնավորելու արքայազն Ուիլյամին հանրահայտ «The Crown» սերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ նվիրված բրիտանական թագավորական ընտանիքի պատմությանը: Դերը ստանձնելու է 13-ամյա դերասան Սենան Ուեսթը: Նա կհայտնվի սեզոնի վերջին դրվագներում և կմարմնավորի արքայազնին իր պատանեկության տարիներին. այս մասին հայտնում է Variety-ն:

Հետաքրքիր փաստ. Սենանը դերասան Դոմինիկ Ուեսթի որդին է, ով սերիալի հաջորդ եթերաշրջանում կմարմնավորի արքայազն Չարլզին՝ Ուիլյամի հորը: Արքայադուստր Դիանային կմարմնավորի դերասանուհի Էլիզաբեթ Դեբիցկին:

The Crown': Primeras imágenes de Carlos y Diana en la quinta temporada

«The Crown»-ի հինգերորդ սեզոնը կներկայացնի 1992 թվականի իրադարձությունները՝ թագավորական ընտանիքի համար ամենադժվարներից մեկը: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կլուսաբանի՞ 1997 թվականին Լեդի Դիի ողբերգական մահը: Սերիալի պրոդյուսերները նույնպես հրաժարվեցին հստակեցնել, թե արդյոք այդ իրադարձություններն ընդհանրապես կցուցադրվեն, թե ոչ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա