Logo

Հայտնի է Տուխելի տրանսֆերային ծրագրերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:24 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Thomas Tuchel

Հայտնի են դարձել «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ առաջիկա ամռան տրանսֆերային ծրագրերը՝ հայտնում է Sky Germany-ն:

Գերմանացին ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Յոշկո Գվարդիոլին, որը տպավորիչ նորամուտի մրցաշրջան է անցկացնում Բունդեսլիգայում:

Տուխելը ցանկանում է ամռանը ձեռք բերել 2 կենտրոնական պաշտպանի՝ փոխարինելու Անտոնիո Ռյուդիգերին և Անդրեաս Քրիստենսենին, որոնք ազատ գործակալի կարգավիճակով կհեռանան թիմից, եթե չերկարաձգեն լոնդոնցիների հետ պայմանագրի ժամկետը:

Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ Ռյուդիգերը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ, դանիացի պաշտպան Քրիստենսենի ապագան տարբեր պարբերականներ տեսնում են կատալոնական «Բարսելոնայում»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա