Logo

Ում թիմ կհրավիրի «Ռեալը», եթե չկարողանա ձեռք բերել Հալանդին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:25 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» մի քանի տարբերակ է դիտարկում այն դեպքի համար, եթե չկարողանա իրականացնել Էրլինգ Հալանդի տրանսֆերը։ Մադրիդյան ակումբը նորվեգացու տրանսֆերի համար պայքարում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Եթե հարձակվողը որոշի միանալ «քաղաքայիններին», ապա «Ռեալը» կարող է վերադարձնել Ռաուլ դե Տոմասին, որը ներկայում ելույթ է ունենում «Էսպանյոլում»։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» սան է։ Չկարողանալով «սերուցքայինների» մեկնարկային կազմում տեղ գտնել՝ նա 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց «Բենֆիկա», ապա՝ «Էսպանյոլ»։

«Ռեալի» հարձակման գծի ուժեղացման տարբերակներից մեկը նաև Բորխա Մայորալն է, որը ներկայում պաշտպանում է «Խետաֆեի» գույները։ «Ռեալը» ցանկացած պարագայում ծրագրում է ևս մեկ հարձակվողի թիմ հրավիրել՝ չհաշված Կիլիան Մբապեն։

Լուկա Յովիչն ու Մարիանո Դիասը չեն մտնում Կառլո Անչելոտիի ծրագրերում, այդ պատճառով ակումբը ևս մեկ հարձակվողի է փնտրում, որը կկարողանա անհրաժեշտության դեպքում փոխարինել Մբապե - Վինիսիուս - Բենզեմա եռյակի անդամներից որևէ մեկին։ 

Ընդգծենք, որ Դե Տոմասն այս մրցաշրջանում անցկացրած Լա լիգայի 30 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ ու «Էսպանյոլի» լավագույն ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա