Logo

Հայտնի է՝ որ դեպքում «Բավարիան» Լևանդովսկիին բաց կթողնի «Բարսելոնա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:03 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-Bavaria

«Բավարիան» կարող է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին «Բարսելոնա» բաց թողնել միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում՝ հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Նա արդեն բանավոր համաձայնության է եկել «Բարսայի» հետ 3 տարվա պայմանագրի շուրջ։ «Բավարիան» կհամաձայնի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը միայն այն դեպքում, եթե նրան փոխարինող 2 ֆուտբոլիստ ձեռք բերի:

Ըստ Պլետենբերգի՝ մյունխենյան գրանդի տրանսֆերային թիրախում են «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչը և «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն։

Լևանդովսկին Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 34 խաղում դարձել է 35 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա