Logo

Հայտնի է՝ որ դեպքում Կումանը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.09.2021ՍՊՈՐՏ
laporta koeman - Հայտնի է՝ որ դեպքում Կումանը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է հեռացվել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Սեպտեմբերին կատալոնացիները 4 հանդիպում կանցկացնեն՝ «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի» դեմ ներքին առաջնությունում ու «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայում։

Եթե այդ ժամանակահատվածում թիմը դրական արդյունքներ ցույց չտա, ապա «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Կումանին կարող է հեռացնել։

Deportes Cuatro-ի հաղորդամբ՝ Լապորտան ծանր է տարել Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունը։

Ակումբի ղեկավարը ցանկանում է, որ նիդեռլանդցի մարզիչը հրաժարվի երեք կենտրոնական պաշտպանով խաղից ու ավելի շատ հնարավորություն տա երիտասարդներին՝ մասնավորապես Ռիկի Պուչին, ինչը չարվեց մյունխենյան ակումբի դեմ խաղում։

Հայտնի է «Բարսելոնայի» ղեկավարության առաջնահերթ նպատակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա