Logo

Հայտնի է՝ որքան է «Ռեալը» մտադիր ստանալ Վարանի տրանսֆերից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
1304044788 scaled - Հայտնի է՝ որքան է «Ռեալը» մտադիր ստանալ Վարանի տրանսֆերից

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է փոխի ակումբը՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։

Goal-ը, հղում կատարելով ABC-ին, տեղեկացնում է, որ «Արքայական ակումբը» 50 միլիոն եվրո է պահանջել «կարմիր սատանաներից» Վարանի տրանսֆերի համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն արել է առաջին առաջարկը, որը կազմել է 45 միլիոն եվրո։

«Ռեալը» դեմ չի լինի Վարանի վաճառքին։ 2022 թվականին լրանում է նրա պայմանագրի ժամկետը։ Այս ամառ ֆրանսիացու տրանսֆերը չվաճառելու դեպքում Մադրիդում ստիպված կլինեն նրան բաց թողնել անվճար։

Վարանը 2011 թվականից է խաղում «Ռեալում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա