Logo

Հայտնի է՝ որքան երկրպագու կթույլատրվի ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչներին ու եզրափակիչին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
f23826911f9e07882ab082534677d9075e7127917cdfe557097929 - Հայտնի է՝ որքան երկրպագու կթույլատրվի ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչներին ու եզրափակիչին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչի և եզրափակիչի խաղերում երկրպագուների 75 տոկոս առկայությունը՝ հաղորդում է BBC-ն։

Այսպիսով, մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին կթույլատրվի ավելի քան 60 000 հանդիսականի մուտքը ստադիոն։ Երկրպագուների՝ ստադիոն վերադարձի մասին խոսել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը․

«Այս մրցաշարը հույս դարձավ՝ մարդկանց հավաստիացնելով, որ մենք կամաց-կամաց վերադառնում ենք բնականոն կյանքին։ Սա ևս մեկ քայլ է այդ ճանապարհին։ Ես շնորհակալ եմ Մեծ Բրիտանիայի վարչապետին ու կառավարությանը իրենց լարված աշխատանքի համար, որի շնորհիվ մրցաշարի եզրափակիչ խաղերը մեծ հաջողություն են ունենալու «Ուեմբլի» ստադիոնում»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ուեմբլին» լցվում էր 25 տոկոսով։

ԵՎՐՈ-ի կիսաեզրափակիչ խաղերը կայանալու են հուլիսի 6-ին և 7-ին Լոնդոնում, իսկ եզրափակիչը հուլիսի 11-ին՝ նորից Լոնդոնում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա