Logo

Հայտնի է՝ որքան գումար են «Բավարիայից» պահանջել Նագելսմանի համար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
julian nagelsmann - Հայտնի է՝ որքան գումար են «Բավարիայից» պահանջել Նագելսմանի համար

«Բավարիան» «ՌԲ Լայպցիգի» հետ բանակցում է գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի տեղափոխության հարցում:

Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը հայտնում է, որ «ցլերը» պահանջում են 30 միլիոն եվրո: Ավելի վաղ նրանք ուզում էին 33-ամյա մարզչից բաժանվելու համար 15-20 միլիոն ստանալ, սակայն պայքարին միացել է «Տոտենհեմը», որը լուրջ տրամադրված է հրավիրել գերմանացուն:

Նագելսմանը «Լայպցիգի» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ցանկանում է գլխավորել «Բավարիան»:

Գերմանացին «ցլերին» մարզում է 2019 թվականից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

«Բավարիայի» գլխավոր մկարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թողնել իր պաշտոնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա