Logo

Հայտնի է՝ որքան գումար են պահանջում Քեյնի տրանսֆերի համար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 18.05.2021ՍՊՈՐՏ
skysports harry kane tottenham 4887338 - Հայտնի է՝ որքան գումար են պահանջում Քեյնի տրանսֆերի համար

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է ամռանը փոխել թիմը: The Telegraph-ի տեղեկությամբ՝ անգլիացու տրանսֆերային պահանջից հետո լոնդոնցիները գին են սահմանել 27-ամյա ֆուտբոլիստի համար: «Տոտենհեմն» իր առաջատարին գնահատել է 175 մլն եվրո, բայց չի ցանկանում նրան բաց թողնել անգլիական այլ ակումբ:

Արդեն երեք ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» սկսել են բանակցել Քեյնի գործակալի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Անգլիայում:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը դարձել է 22 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա