Logo

Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 15.04.2021ՍՊՈՐՏ
julian nagelsmann - Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

«Բավարիան» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի ծառայություններով:

Մյունխենյան ակումբը գերմանացուն առաջարկ կկատարի, եթե թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընդունի Գերմանիայի հավաքականի հրավերը:

Sport1-ը տեղեկացնում է, որ «Լայպցիգը» չի ցանկանում բաց թողնել 33-ամյա մասնագետին և նրանից բաժանվելու համար պահանջելու է նվազագույնը 15-20 միլիոն եվրո:

Նագելսմանը «ցլերին» մարզում է 2019 թվականից: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա