Logo

Հայտնի է՝ որտեղ կարիերան կշարունակի Ռյուդիգերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:18 / 19.03.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 4 մրցաշրջանով պայմանագիր է համաձայնեցրել։ Ամռանը գերմանացին ազատ գործակալ է դառնում, այդ իսկ պատճառով էլ Թուրին կտեղափոխվի անվճար։

Ռյուդիգերն Ա Սերիայում հանդես գալու փորձ արդեն ունի։ 2015-2017 թվականներին նա հանդես է եկել «Ռոմայի» կազմում։ 2017 թվականի հուլիսին «Չելսին» նրա տրանսֆերային իրավունքները գնել էր 34 մլն ֆունտի դիմաց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա