Logo

Հայտնի է՝ ով է լինելու «ՄՅՈՒ»-ի ձմեռային գլխավոր տրանսֆերային նպատակը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.11.2017ՍՊՈՐՏ
Jose Mourinho - Հայտնի է՝ ով է լինելու «ՄՅՈՒ»-ի ձմեռային գլխավոր տրանսֆերային նպատակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանն է ներկայացրել, թե որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար է պետք առաջնահերթ պայքարել ձմռանը:

The Independent պարբերականի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը շատ է ցանկանում ամրապնդել կիսապաշտպանական գիծը՝ կազմը համալրելով «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերով:

Նրա տեղափոխությունը «Կարմիր սատանաներին» կարող է արժենալ մոտ 40 մլն ֆունտ: Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային գործարքի մեջ ներառելու տարբերակը: Անգլիական ակումբին պատկանող բրազիլացին այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է հենց «Վալենսիայում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա