Logo

Հայտնի է՝ ով է Մոուրինյուին փոխարինելու գլխավոր թեկնածուն

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.02.2021ՍՊՈՐՏ
jose mourinho - Հայտնի է՝ ով է Մոուրինյուին փոխարինելու գլխավոր թեկնածուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Տոտենհեմը» դիտարկում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին պաշտոնանկ անելու մի քանի տարբերակներ:

The Telegraph-ը վստահեցնում է, որ լոնդոնցիներն արդեն դիտարկում են նոր գլխավոր մարզչի թեկնածուներ: Նրանց նախընտրելի տարբերակը «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն է: Գերմանացին դրական է տրամադրված Անգլիայում աշխատելու հեռանկարին:

Այդուհանդերձ, 33-ամյա մասնագետը պատրաստ չէ մրցաշրջանի կեսից թողնել «ցլերին», և մտադիր է նվազագույնը մինչև ամառ մնալ «Լայպցիգում»:

Դա «Տոտենհեմին» կստիպի չշտապել պորոտուգալացուն պաշտոնանկ անելու որոշման հարցում: Դա «յուրահատուկին» կարող է հնարավորություն տալ վերջ դնել անհաջող արդյունքների շարքին: Մեծ նշանակություն է ունենալ ու առաջիկա երկու շաբաթները:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել և նահանջել 9-րդ տեղ: Այդ ընթացքում Մոուրինյուի թիմը դուրս է մնացել նաև Անգլիայի գավաթի խաղարկությունից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա