Logo

Հայտնի են Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ զույգերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.12.2019ՍՊՈՐՏ
1575897657 Ref Watch Manchester39s derby penalty is correct says Dermot Gallagher - Հայտնի են Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ զույգերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:39

-

-

Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ խաղերից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչի մասնակիցներն ու զույգերը:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Ասթոն Վիլան» և «Լեսթերը»: Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ «Ասթոն Վիլան»՝ «Լեսթերի»: Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» 5-0 հաշվով ջախջախեց երիտասարդական թիմով հանդես եկած «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդը» 3-1 հաշվով առավելության էր հասել «Կոլչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ու «Լեսթերը» հաղթահարել էին համապատասխանաբար «Օքսֆորդ Սիթիի» և «Էվերտոնի» արգելքը:

Անգլիայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ հունվարի 20-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա