Logo

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.10.2020ՍՊՈՐՏ
Thomas Tuchel PSG vs Manchester United Champions League 2020 - Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը դժգոհ է մնացել ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի աշխատանքից: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Գերմանացի մասնագետը ցանկացել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆրանսիայի չեմպիոնի կազմ տեղափոխվեն հարձակվող Լուիս Սուարեսը, որը վերջնական արդյունքում հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյում», և «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որի տրանսֆերը Տուխելը մտադիր է եղել վարձակալել:

Լեոնարդոն կողմ չի եղել այդ տեղափոխությունների իրականացմանը: Տուխելը կարծում է, որ բրազիլացի պաշտոնյան բավականաչափ աշխատանք չի տարել թիմի կազմի ուժեղացման համար Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանն ընդառաջ:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 տուրից հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում 1-2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա