Logo

Ջոդի Քոմերը և Շոն Բինն արժանացել են BAFTA TV մրցանակի

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:07 / 10.05.2022Կինո
Ջոդի Քոմեր-Շոն Բին

Լոնդոնում կայացել է հեռուստատեսության ոլորտում գրանցած հաջողությունների համար տրվող BAFTA (British Academy Television Awards) մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը։

«It's a Sin» սերիալն այս տարի անվանակարգերի քանակով (6) առաջատարն էր, 3-ը՝  «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ 

«Լավագույն դրամատիկ սերիալ» է ճանաչվել Լյուսի Ֆորբսի «In My Skin» ֆիլմը, լավագույն մինի սերիալ՝ Լյուիս Առնոլդի «Time»-ը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Շոն Բինը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջոդի Քոմերը` «Help» ֆիլմում դերակատարման համար։ Նա մրցանակի համար պայքարում էր Քեյթ Ուինսլեթի և Էմիլի Ուոթսոնի հետ։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեթի Թայսոնը, որը նույնպես նկարահանվել է «Help» ֆիլմում։ Մեթյու Մաքֆեյդենն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին՝ «Succession» ֆիլմում դերակատարման համար։

BAFTA TV Awards 2022-ի հաղթողների ամբողջական ցանկը` այստեղ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա