Logo

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հեղինակ
Aram Grigoryan
00:00 / 13.12.2018ՍՊՈՐՏ
champions league - Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Պարզ դարձան բոլոր թիմերը, որոնք գարնանը կխաղան մրցաշարի 1/8 եզրափակիչում:

Իրենց խմբերից 1-ին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Պորտուն», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Յուվենտուսը»:

2-րդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան «Ատլետիկոն», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Շալկե-04»-ը, «Այաքսը», «Լիոնը», «Ռոման» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

3-րդ հորիզոնականով Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցին «Բրյուգեն», «Ինտերը», «Նապոլին», «Գալաթասարայը», «Բենֆիկան», «Շախտյորը», «Վիկտորիան» և «Վալենսիան»:

«Բարսելոնան» , «Պորտուն», «Բավարիան», «Այաքսը» և «Լիոնը» խմբային փուլում պարտություն չեն կրել, հունական «ԱԵԿ»-ը պարտվեց բոլոր 6 խաղերում: Առավելագույն միավորները հավաքեց «Պորտուն»՝ 16:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա