Logo

Հայտնի են Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 07.02.2020ՍՊՈՐՏ
1581071621 773431 1581071765 noticia normal - Հայտնի են Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

Կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Միրանդեսը», «Գրանադան», «Ռեալ Սոսիեդադն» ու «Ատլետիկը»:

Վիճակահանության արդյունքում «Ռեալ Սոսիեդադը» կխաղա «Միրանդեսի» դեմ, իսկ «Ատլետիկը»՝ «Գրանադայի»: Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչը միակ փուլն է, որտեղ դիմակայությունները կլինեն երկխաղա. առաջին հանդիպումները տեղի կունենան «Ռեալ Սոսիեդադի» և Բիլբաոյի «Ատլետիկի» մարզադաշտերում:

Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան հաջորդ շաբաթվա ընթացքում, իսկ պատասխան խաղերը՝ մարտի սկզբին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա