Logo

Հայտնի են «Ռոմայի» և Մխիթարյանի բանակցությունների որոշ ֆինանսական մանրամասներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:16 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-ֆինանսներ

Իտալական «Ռոման» և թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները։

Իտալական մամուլի հաղորդմամբ՝ կողմերն աստիճանաբար հստակեցնում են իրենց դիրքորոշումն այդ հարցում։

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ հռոմեացիներն առաջարկել են 3 մլն եվրո աշխատավարձով 1 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել ևս 1 տարով։

Պարբերականը նշում է, որ հայ կիսապաշտպանը համաձայն է «1+1» ձևաչափին, սակայն ցանկանում է վաստակել 4 մլն եվրո։

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը պնդում է նաև, որ սահմանվի 2 մլն եվրո բոնուս՝ պայմանագիրը երկարաձգելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա