Logo

Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 10.10.2018ՄՇԱԿՈՒՅԹ
paris MARTHA0117 - Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են...

Եթե այնքան հաջողակ եք, որ երիտասարդ տարիքում ապրել եք Փարիզում, կարևոր չէ, թե ձեր կյանքի մնացած մասը որտեղ եք անցկացրել. Փարիզը ձեզ հետ է մնալու, քանի որ այն քայլող տոն է: 


Էռնեստ Հեմինգուեյ

Աշխարհիս երեսին միայն երկու վայր կա, որտեղ կարող ենք մեզ երջանիկ զգալ՝ տունը և Փարիզը: 

Էռնեստ Հեմինգուեյ

Փարիզն ինձ համար այնպիսի մի վայր է, որտեղ ուղղակի  անծանոթ փողոցով քայլելն ասես կինոթատրոն գնալ լինի:

Ուես Անդերսոն 

Փարիզն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Դժբախտաբար ես այնքան էի կարոտում տունս, որ չէի գնահատում դրա սիրունությունը:

Թայրա Բենքս

Ես կարծում եմ, որ Փարիզը հասուն կնոջը սիրահարված մի 20-ամյա երիտասարդ է:

Ջոն Բերգեր

Պրահան 90-ականների Փարիզն է: 

Մարիոն Ռոս

Փարիզը միակ քաղաքն է, որտեղ սովից մեռնելը մինչ օրս արվեստ է համարվում:

Կառլոս Ռուիզ Սաֆոն

Բայց Փարիզը հին քաղաք էր և մենք էլ երիտասարդ էինք, և ասեմ ձեզ, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ այնտեղ հեշտ չէր տրվում: 


Էռնեստ Հեմինգուեյ

Ես չեմ հասկանում, թե ինչպես մարդիկ կարող են ապրել այլ վայրերում, եթե գոյություն ունի Փարիզը: 

Մարիոն Կոտիյար 

Եթե դերասանություն չանեի, Փարիզում իմ սեփական շոկոլադի խանութը կունենաի: Ես կլինեի հետաքրքիր, մի քիչ գեր կին, որն օր ու գիշեր շոկոլադ է պատրաստում: 

Էմմա Բել

Ես սիրում եմ  ֆրանսիացիներին, քանի որ անգամ երբ նրանք վիրավորում են քեզ, շատ գեղեցիկ են դա անում: 

Ժոզեֆին Բեյքեր

Երբ գարունը Փարիզ է հասնում, նույնիսկ ամենախղճուկ քաղաքացին պետք է իրեն դրախտում ապրելուց զգա:

Հենրի Միլլեր

Փարիզը միակ քաղաքն է, որտեղ կարելի է ոչ մի էական բանով չզբաղվելով լավ ժամանակ անցկացնել:


Էրիխ Մարիա Ռեմարկ

Ասում են, որ լավ ամերիկացիները մահից հետո ուղևորվում են Փարիզ, իսկ վատ ամերիկացիները՝ Ամերիկա: 

Օսկար Ուայլդ

Փարիզի կտուրնե՜րը: Պատուհանները լուսավորված են, ընտանիքի անդամները հավաքվում են կիրակնօրյա ճաշի սեղանի շուրջ: Նախկինում Ելիսեյան դաշտերում ապրածս և զգացածս հետ է վերադառնում, և ինչքան գեղեցիկ է շուրջս, այնքան ավելի վտարանդի եմ ես ինձ զգում: 

Պաուլո Կոելիո

п 960x733 - Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են... 

Բացեք սիրտս և դուք այնտեղ Փարիզը կտեսնեք: 

Լուի Արագոն

Փարիզում բոլորը ցանկանում են դերասանությամբ զբաղվել և ոչ ոք չի ցանկանում դիտորդի կարգավիճակում լինել:


Ժան Կոկտո

Փարիզը բնակեցված միայնություն է: 

Ֆրանսուա Մորիակ 

Ամեն անգամ Փարիզ ուղևորվելիս սիրտս մի պահ կանգ է առնում, և կապ չունի, որ վերջերս եմ այնտեղ եղել: Ամեն անգամ այս քաղաք գալուց ես սրտատրոփ սպասում եմ, ամեն անգամ հեռանալուց՝ հիասթափություն ապրում: 

Այրիս Մերդոկ

Փարիզում յուրաքանչյուր տղամարդ կին ունի: 

Այրիս Մերդոկ 

Փարիզը զվարճանքի այգի է: Իհարկե, բոլոր զբաղմունքները, որոնք հաճույք են քեզ պատճառում շատ թանկ արժեն, իսկ սպասարկողները՝ տհաճ և մռայլ անձնավորություններ են: 

Մայքլ Կրայթոն

Փարիզը երբեք, երբեք չի ավարտվում և այնտեղ ապրած յուրաքանչյուր մարդու հիշողություններ տարբերվում են մնացածի հիշողություններից: Մենք միշտ վերադառնում ենք այնտեղ, անկախ նրանից, թե ով ենք և ինչքան է նա փոխվել, մենք վերադառնում ենք այնտեղ և էական չէ, թե ինչքան հեշտ կամ դժվար է եղել հասնել Փարիզ. նա արժանի է այդ բոլոր զոհողություններին և միշտ շնորհակալ է այն ամենի համար, ինչ մենք բերել ենք իրեն:

Էռնեստ Հեմինգուեյ

Փարիզը աշխարհի միակ քաղաքն է, որտեղ երջանիկ լինելը պարտադիր պայման չէ:

Ամելի Նոթոմբ

Միայն հիվանդ մարդիկ են Փարիզում տանը ճաշում: 

Էրիխ Մարիա Ռեմարկ 

Եթե չլիներ Մոսկվան, ես կցանկանայի ապրել և մեռնել Փարիզում: 

Վլադիմիր Մայակովսկի

 

Թարգմանությունը՝ VNews-ի:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա