Logo

Երբ գեղեցկությունն արյան մեջ է. աստղային մայրերն ու նրանց դուստր-կրկնօրինակները

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 18.06.2022Լրահոս
հայտնի մայրեր և դուստրեր

Ասում են՝ գեղեցկությունը ժառանգաբար է փոխանցվում, իսկ աստղային շատ ընտանիքների դեպքում այս պնդումը հաստատվում է։ Աշխարհի ամենահայտնի կանանց դուստրերը զարմացնում են իրենց մորը նմանությամբ։ Նմանությունը հատկապես աչքի է ընկնում, երբ աղջիկները մեծանում են։ 

VNews-ն առանձնացրել է այն հայտնի մայրերին և դուստրերին, որոնք չափազանց նման են միմյանց՝

Ռիզ Ուիզերսփուն և Ավա Ֆիլիպ

Ռիզ Ուիզերսփուն-Ավա Ֆիլիպ

Ավան դերասաններ Ռիզ Ուիզերսփունի և Ռայան Ֆիլիպի առաջնեկն է։ Աղջկան անվանակոչել են դերասանուհի Ավա Գարդների պատվին։ 2007 թվականին զույգը բաժանվեց, բայց Ավան շարունակում է հաճախակի տեսնել հորը, սակայն նա ֆենոմենալ կերպով նման է մորը։

Սինդի Քրոուֆորդ և Կայա Գերբեր

Սինդի Քրոուֆորդ-Կայա Գերբեր

Ի՞նչ մասնագիտություն ընտրել, եթե մայրդ կուլտային մոդել է, իսկ դու նրան շատ նման ես: Կայայի համար պատասխանն ակնհայտ էր. 10 տարեկանում նա դարձավ Young Versace մանկական հագուստի դեմքը, և այսօր նա գրավում է բազմաթիվ պոդիումներ:

Գոլդի Հոուն և Քեյթ Հադսոն 

Գոլդի Հոու-Քեյթ Հադսոն 

Քեյթ Հադսոնի և Գոլդի Հոունի նմանությունն այնքան ակնհայտ է, որ մորն ու դստերը հաճախ ուղղակի շփոթում են։ Անկրկնելի Գոլդի Հոունից ժառանգած լավատեսությունն ու խարիզման օգնեցին Հադսոնին հաջողության հասնել կատակերգական դերերում։ Հայտնի մայրիկի հետ համեմատությունն ամենևին չի տխրեցնում երիտասարդ դերասանուհուն, ընդհակառակը, Քեյթը հպարտանում է իր աստղային ազգակցական կապով։

Քիմ Բեսինջեր և Այրլենդ Բոլդուին

Քիմ Բեսինջեր-Այրլենդ Բոլդուին

1990-ականների հոլիվուդյան ամենավառ զույգերից մեկի՝ Ալեք Բոլդուինի և Քիմ Բեսինջերի դստերը վիճակված էր գեղեցկուհի դառնալ։ Մոր հետ նմանությունն ակնհայտ է դարձել աղջկա պատանեկության տարիներին։ Մոր համեմատ նա խանդոտ է՝ չցանկանալով մնալ աստղային ծնողի ստվերում։ Սակայն դա չխանգարեց ծագող աստղին իր դեբյուտը կատարել մեծ ֆիլմում։

Բլայթ Դաններ և Գվինեթ Փելթրոու 

Բլայթ Դաններ-Գվինեթ Փելթրոու 

Հոլիվուդյան գեղեցկուհի Գվինեթ Փելթրոուին չի կարելի անվանել մոր՝ դերասանուհի Բլայթ Դանների կրկնօրինակը։ Միայն անորսալի հմայքը, պայծառ հայացքը, ժպիտը, արիստոկրատական ​​շիկն են մատնում այս հոյակապ դերասանուհիների ընտանեկան հարաբերությունները:

Գվինեթ Փելթրոու և Էփլ Մարտին

Գվինեթ Փելթրոու-Էփլ Մարտին

Գվինեթի դուստրը դարձավ 18 տարեկան այս տարվա մայիսին: Այստեղ էլ գեններն ուժեղ են: 

Լիզա Բոնե և Զոի Քրավից

Լիզա Բոնե-Զոի Քրավից

Իր պատանեկության տարիներին Լիզա Բոնեն բավականին ապստամբ էր. նա պատուհանից էր դուրս գալիս խնջույքների մասնակցելու նպատակով, պարում էր անձրևի տակ, ցատկում կրակի վրայով, հյուսում աֆրո-հյուսեր: Հենց իր ազատ լինելու և անխոհեմության շնորհիվ նրան հաջողվեց գրավել ազատասեր ռոք երաժիշտ Լենի Կրավիցի սիրտը, ու ծնվեց Զոյին։ Լիզան և Զոին զարմանալիորեն նման են. երկուսն էլ անկանխատեսելի են, բռնկուն բնավորությամբ, բայց միևնույն ժամանակ աներևակայելի բաց և հմայիչ:

Վանեսա Պարադի և Լիլի Ռոուզ Դեփ 

Վանեսա Պարադի-Լիլի Ռոուզ Դեփ 

Ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի և նրա դստեր՝ Լիլի Ռոուզ Դեփի նմանությունը կարելի է տեսնել անզեն աչքով։ Աղջիկը ժառանգել է մոր կոկիկ կազմվածքն ու դիմագծերը, թեք աչքերն ու ընդգծված շրթունքները: Բացի արտաքինից, փոխանցվեցին նաև հոբբիները. Լիլին, ինչպես և Վանեսան, նվաճում է նորաձևության ոլորտը և նկարահանվում ֆիլմերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա