Logo

Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 26.11.2021ՍՊՈՐՏ
slider 1 1 - Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են

Գեղանկարչության ամենամեծ գլուխգործոցները, որոնք խնամքով պահպանվում են աշխարհի լավագույն թանգարաններում, մեզնից մի քանի դարով մեծ են: Իրենց «կյանքի» ընթացքում նրանք, կարծես թե, ամեն ինչ տեսել են՝ բազմաթիվ պատերազմներից մինչև համացանցի հայտնվելը: Հայտնի նկարիչների կտավները համաշխարհային ժառանգություն են, որը հնարավոր չէ չափել գումարով: Նրանք արտացոլում են իրենց դարաշրջանը և թանգարանի այցելուներին տեղափոխում անցյալ:

Այնուամենայնիվ, շատերը, ցավոք, դրանք տեսնում են ոչ թե որպես գեղեցկությանը դիպչելու հնարավորություն, այլ որպես սև շուկայում միլիոնավոր կանաչ թղթադրամներ աշխատելու միջոց:

Ներկայացնում ենք 5 պատմություն, որոնք ոչ այնքան ցնցող են իրենց դաժանությամբ, այլ նաև «հիմարությամբ»: Խոսքը հանճարեղ նկարների մասին է, որոնք ոչնչացվել են մարդու մեղքով:

1. «Հինգ արևածաղիկներով ծաղկաման», Վինսենթ Վան Գոգ


hobjyj8h9k 726x1024 1 - Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են


1880-ական թվականներին Վան Գոգը նկարել է «Արևածաղիկներ» նկարների շարքը։ Դրանցից մեկը «Հինգ արևածաղիկների ծաղկամանն» էր, որը նաև հայտնի է որպես «Վեց արևածաղիկներ»: 1920 թվականին այն գնել է ճապոնացի կոլեկցիոներ Կոյատո Յամամոտան՝ 3200 ֆունտ ստեռլինգով: 25 տարի այն պահվել է բանկային չհրկիզվող պահարանում: Իսկ 1945 թվականին Օսակայի ռմբակոծության ժամանակ նկարը ոչնչացվել է:

2. «Սուրբ Ծնունդ Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Լոուրենսի հետ», Կարավաջո


216 747x1024 1 - Հայտնի նկարիչների 5 կտավներ, որոնք ոչնչացվել են


1969 թվականին Պալերմոյի Սան Լորենցո մատուռից գողացել են իտալացի նկարիչ Կարավաջոյի «Սուրբ Ծնունդը Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Լոուրենսի հետ» աշխատանքը: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը դեռևս չի բացահայտել այս հանցագործությունը՝ 2009 թվականին սիցիլիական մաֆիայի նախկին մարդասպանն ասել է, որ նկարը երկար ժամանակ եղել է ֆերմայում: Մի քանի տարի խոզերին ու առնետներին հաջողվել է փչացնել այն, իսկ դրանից հետո այրվել է 16-րդ դարի գլուխգործոցը:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա