Logo

Հայտնի է «Սպասուհու պատմությունը» սերիալի 5-րդ եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը

Հեղինակ
Աննա Անտոնյան
10:31 / 15.06.2022Կինո
null

Hulu-ն սեպտեմբերի 14-ին է նշանակել «Սպասուհու պատմությունը» («The Handmaid's Tale») ամերիկյան հակաուտոպիական դրամատիկ սերիալի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան: Եթերաշրջանը կսկսվի երկու դրվագների պրեմիերայով, որին կհաջորդեն առանձին դրվագներ՝ շաբաթական կտրվածքով, հայտնում է TVLine-ը:

Մայիսին սերիալի աստղ Ալեքսիս Բլեդելը, որը մարմնավորում է նախկին սպասուհի Էմիլիին, հայտարարել է, որ չի հայտնվի հինգերորդ եթերաշրջանում։ Դերասանուհին չի նշել սերիալից հեռանալու պատճառները։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա