Logo

Ազար եղբայրները կարող են հանդես գալ միևնույն թիմում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:35 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով՝ հաղորդում է Cadena Ser-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է բելգիացու տրանսֆերի համար մրցակցել «Արսենալի» հետ, որը ծրագրում է 31-ամյա բելգիացուն վերադարձնել Պրեմիեր լիգա։

«Բորուսիան», իր հերթին, ցանկանում է Ազար եղբայրներին միավորել իր թիմում. Էդեն կրստեր եղբայրը՝ Տորգանը, այս պահին հանդես է գալիս գերմանական ակումբի  կազմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդեն Ազարը «Ռեալը» լքելու մտադրություն չունի և պայքարելու է «սերուցքայինների» մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա