Logo

Առանց մեդալի Ազարն ու «Չելսիի» երկրպագուների արձագանքը (լուսանկարներ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:58 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակաբաշխության ժամանակ Էդեն Ազարը «Ռեալի» միակ ֆուտբոլիստն էր, որը թիմային լուսանկարում առանց չեմպիոնական մեդալի էր:

Տեսախցիկները ֆիքսել են, որ մեդալն ստանալու պահին բելգիացին տխուր տեսք է ունեցել և, ամենայն հավանականությամբ, անմիջապես հանել է մեդալը:

Համացանցում տարածված լուսանկարների մեկնաբանություններում շատ ակտիվ են «Չելսիի» երկրպագուները: Նրանցից շատերը պահանջում են վերադարձնել Ազարին՝ հիշեցնելով լոնդոնյան ակումբի չեմպիոնական լուսանկարներն ու ֆուտբոլիստի զվարթ տեսքը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա