Logo

#HBD Ariana Grande! Երգչուհին ծննդյան օրը անակնկալ է մատուցում երկրպագուներին

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 26.06.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Untitled 1 24 - #HBD Ariana Grande! Երգչուհին ծննդյան օրը անակնկալ է մատուցում երկրպագուներին

Հունիսի 26-ին իր տարեդարձն է նշում ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ֆոտոմոդել Ariana Grande-Butera-ն նույն ինքը Ariana Grande-ն: 25-ամյա երգչուհին ծննդյանը համընթաց ինստագրամի իր էջում կիսվել է ”Raindrops” անվանումն ունեցող կարճ հոլովակով և անակնկալի բերել երկրպագուներին:

https://www.instagram.com/p/BkeT6-RnfIU/?taken-by=arianagrande

Տեսահոլովակից բացի, երգչուհին էջում տեղադրել է նաև իր մանկության լուսանկարները ու փոքրիկ հոլովակ, որտեղ  Grande-ն նշում է իր երեք ամյակը:

 

Նշենք, որ Ari-ն պատրաստվում է թողարկել իր չորրորդ ՛՛Sweetener՛՛ անվանումն ունեցող ստուդիական ալբոմը և ալբոմի ռելիզի օրն արդեն հայտնի է՝  ՛՛Sweetener՛՛-ը լույս կտեսնի օգոստոսի 17-ին: 13 թրեք պարունակող ալբոմից մի քանի թրեքեր թողարկվել էին ամիսներ առաջ այդ թվում նաև ալբոմի ՛՛no tears left to cry՛՛ անվանումն ունեցող լիդ սինգլը: Նոր ալբոմում գտնեք համագործակցություններ՝ Nicki Minaj-ի, Pharrell Williams-ի, Missy Elliott-ի և ուրիշների հետ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա