Logo

ՀԲՖ-ն կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 18.08.2021ՍՊՈՐՏ
045A1511 scaled - ՀԲՖ-ն կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ, որին են պատկանում տղամարդկանց Հայաստանի առաջնության անցկացման իրավունքները, տեղեկացնում է ՀՖԲ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այս կապակցությամբ ասել է հետևյալը. «Ա-Լիգայի շնորհիվ Հայաստանում ակումբային բասկետբոլը դուրս է եկել նոր մակարդակի, իսկ վերջին տարիներին բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Այնուամենայնիվ, եղածով բավարարվել չենք կարող, ուստի ՀԲՖ-ն նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ իր առաջարկություններն է արել լիգային: Մասնավորապես, շատ կարևոր էր, որ Ա-Լիգայում լինի խորհուրդ, որտեղ հիմնականում ներկայացված կլինեն ակումբները: Սա առաջին հերթին ակումբների ցանկությունն է, որի հետ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Ա-Լիգան պարտավոր են հաշվի նստել: Ուրախ եմ, որ շուտով կձևավորվի նման խորհուրդ, որը մեծ դերակատարություն կունենա կայացվող որոշումների վերաբերյալ»:

2021-2022թթ. Ա-Լիգայի կանոնավոր առաջնության մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա