Logo

«Մեր հավաքականի այսօրվա հաջողությունները վաղվա մեծ հաղթանակների հիմքն են դառնալու». Հրաչյա Ռոստոմյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:04 / 22.06.2022Բասկետբոլ
Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային, երիտասարդական և պատանեկան հավաքականների առաջիկա խաղերի կապակցությամբ:

«Սիրելի՛ մարզասերներ, արդեն վաղը մեկնարկում է SADA Cup միջազգային մրցաշարը, որով Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Միջազգային այս մրցաշարը բացառիկ տոն է լինելու հայ բասկետբոլասերների համար, տոն, որը բասկետբոլի ֆեդերացիան ջանք չի խնայել կազմակերպելու համար։

Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին՝ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, և վստահ եմ, որ մեր տղաներն արդարացնելու են մարզասերների սպասելիքները։

Շուտով միջազգային ասպարեզ դուրս կգան նաև կանանց և տղամարդկանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ, որոնց ելույթները ևս շատ կարևոր են մեզ համար։ Հաջողություն եմ մաղթում նաև մեր երիտասարդներին ու պատանիներին, որոնք մոտ ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները։

Շնորհակալություն եմ հայտնում նաև բասկետբոլային աշխարհի անդամներին, որոնք այս օրերին մեծ նվիրումով ծառայում են հայկական բասկետբոլին։ Հուսանք՝ բասկետբոլի մեր հավաքականի այսօրվա հաջողությունները վաղվա մեծ հաղթանակների հիմքն են դառնալու»,- մասնավորապես նշված է ուղերձում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա