Logo

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 08.08.2019Կինո
game of thrones season 8 cersei 1557701670 - HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են...

«Hollywood Reporter»-ը գրում են՝ HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հայտնի սերիալի հեղինակները՝ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Ուեյսը, լքում են հեռուստաալիքն ու տեղափոխվում Netflix:

Աղմկահարույց սերիալի հեղինակները, պարզվում է, 200 միլիոն դոլար արժեցող պայմանագիր են կնքել Netflix-ի հետ: Պայմանագրի համաձայն նրանք դեռ մի քանի տարի աշխատելու են Netflix-ի համար՝ նոր ֆիլմեր և նախագծեր հեղինակելով:

«10 տարուց ավելի է, ինչ HBO-ի հետ ենք աշխատում, և կասենք, որ այդ տարիները մեր կյանքի ամենագեղեցիկ շրջաններից էին: Շնորհակալ ենք, որ HBO-ում մեզ զգացել ենք, ինչպես տանը: Netflix-ը զարմանահրաշ, աներևակայելի բաներ է ստեղծել, և մենք հպարտ ենք, որ մեզ հրավիրել են միանալ իրենց»,- հայտարարել են Բենիոֆն ու Ուեյսը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» սերիալի համար հիմք է դարձել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարը: Այն նկարահանվում է 2011 թ. սկսած:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա