Logo

Հեղինակավոր թիմը՝ 13 տարի ձգվող տհաճ շարքին վերջ դնելու շեմին․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ 1/2 պատասխան խաղերից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 30.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 3 scaled - Հեղինակավոր թիմը՝ 13 տարի ձգվող տհաճ շարքին վերջ դնելու շեմին․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ 1/2 պատասխան խաղերից առաջ

«ՆՈԱ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

30 ապրիլի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

5 խաղ, որոնցից 4-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-13

1/2 եզրափակիչ առաջին հանդիպում. 20.04.2021 «Ալաշկերտ» 1-1 «Նոա»
Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Գլիշիչ 31՛, 11մ, 1-1՝ Պետրոս Ավետիսյան 66՛, 11մ

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Խաղացանկի քմահաճույքով «Ալաշկերտն» ու «Նոան» 3-րդ անգամ անընդմեջ մրցավեճի կբռնվեն՝ վիճարկելով VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի ուղեգիրը: Մրցակցի հարկի տակ առաջին խաղում գրանցված 1-1 արդյունքը որոշակի առավելություն է տալիս «Նոային», որին պատասխան խաղում բավարարում է նույնիսկ գոլազուրկ ոչ-ոքին: Բացի այդ էլ, առաջնության նախորդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակը, որի շնորհիվ գործող գավաթակիրը ստանձնեց առաջատարի դերը՝ հոգեբանորեն նոր լիցք է հաղորդել «Նոայի» ֆուտբոլիստներին: Իսկ «Ալաշկերտին» մնում է մոռանալ մրցակցից կրած պարտությունը և խաղադաշտ դուրս գալ միայն հաղթելու վճռականությամբ:

26.04.2021 NOAH Alashkert 12 960x640 - Հեղինակավոր թիմը՝ 13 տարի ձգվող տհաճ շարքին վերջ դնելու շեմին․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ 1/2 պատասխան խաղերից առաջ

2․ VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում մրցակիցների ճանապարհները 3-րդ անգամ են հատվել: Կիսաեզրափակիչի առաջին խաղում գրանցված ոչ-ոքիով «Նոան» ընդհատել էր գավաթի մրցաշարերում «Ալաշկերտից» կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը:

Հիշեցնենք, որ մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2017/18թթ. խաղարկության քառորդ եզրափակիչում: «Նոան», որ այն ժամանակ կրում էր «Արցախ» անվանումը, նոր էր կազմավորվել ու հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում: «Ալաշկերտը» երկու հանդիպումներում էլ մեծ առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3-1, 6-0)՝ տոնելով գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Պատասխան խաղում Արթուր Եդիգարյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Հետաքրքիր է, որ «Արցախի» կազմում միակ գոլը խփել էր Գրիգոր Աղեկյանը, որը ներկայումս «Ալաշկերտում» է:

Գավաթի հաջորդ խաղարկությունում մրցակիցները կրկին հանդիպեցին քառորդ եզրափակիչում: «Ալաշկերտը» կրկին երկու խաղերում էլ հաղթեց «Արցախին» (2-1, 1-0), որը նորամուտն էր նշել Բարձրագույն խմբում:

3․ «Նոայի» հետ գրանցված ոչ-ոքին ընդհատել էր գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտի» 4 անընդմեջ հաղթանակների շարքը: 1/8 եզրափակիչում ալաշկերտցիները պայքարից դուրս էին մղել «Շիրակին» (2-1, 1-0), իսկ հաջորդ փուլում առավելության էին հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ (4-0, 2-1): Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտից» առավել արդյունավետ է գործել Ալեքսանդր Գլիշիչը, որը 3 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

«Ալաշկերտը» 9-րդ անգամ է մասնակցում գավաթի մրցաշարերին: Թիմը 5-րդ անգամ է հանդես գալու գավաթի կիսաեզրափակիչում: Ալաշկերտցիներին առայժմ 2 անգամ է հաջողվել հաղթահարել այդ փուլի արգելքը: 2017/18թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» գավաթի եզրափակիչի ուղեգիր է նվաճել՝ հաղթահարելով «Բանանցի» արգելքը (1-0, 1-0):

2018/19թթ. մրցաշարում ալաշկերտցիները պայքարից դուրս մղեցին «Արարատ-Արմենիային» (2-2, 0-0), իսկ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»՝ առաջին անգամ դարձան Հայաստանի գավաթակիրներ:

26.04.2021 NOAH Alashkert 15 960x640 - Հեղինակավոր թիմը՝ 13 տարի ձգվող տհաճ շարքին վերջ դնելու շեմին․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ 1/2 պատասխան խաղերից առաջ

4․ Գործող գավաթակիր «Նոան» էլ գավաթի ընթացիկ խաղարկությունում առայժմ անպարտելի է: «Նոան» իր տիտղոսի պաշտպանությունը սկսել է քառորդ եզրափակիչից: Առաջին խաղում «Նոան» Պետրոս Ավետիսյանի և Էլիստանո Չիրո Մանգայի խփած գոլերի շնորհիվ հաղթեց «Ուրարտուին»: Պատասխան խաղում գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2: Այդ խաղում դառնալով գոլի հեղինակ, Վլադիմիր Ազարովը Մաքսիմ Մայրովիչի հետ 3 գնդակով գլխավորեց գավաթի մրցաշարերում «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկը: Իսկ ընթացիկ խաղարկությունում «Նոայից» ամենաարդյունավետը Պետրոս Ավետիսյանն է, որը 2 անգամ հստակ է իրացրել 11մ հարվածները:

«Նոայի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունը 4-րդն է: Թիմը 2-րդ անգամ է կիսաեզրափակիչում հանդես գալու: Գավաթի նախորդ մրցաշարում «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ կիսաեզրափակիչում երկու խաղերում էլ հաղթելով «Ուրարտուին» (1-0, 2-1), եզրափակիչում 11մ հարվածաշարում հաղթել էր «Արարատ-Արմենիային» (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 5-5 էր) և նվաճել էր պատվավոր մրցանակը:

5․ «Ալաշկերտին» այս խաղում երկու հոբելյան է սպասում: Առաջին գոլը կլինի 50-րդը գավաթի մրցաշարերում, իսկ հաղթելու դեպքում՝ ալաշկերտցիները 20-րդ հաղթանակը կտոնեն:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Արթուր Եդիգարյան՝ 4 գոլ

«Նոայի» կազմում խաղին չեն մասնակցի գավաթի մրցաշարում 2-ական դեղին քարտի արժանացած Բենիկ Հովհաննիսյանն ու Սանա Գոմեշը«Ալաշկերտից» կբացակայի թիմի ավագ Արտակ Գրիգորյանը, որը կիսաեզրափակիչի առաջին խաղում գավաթի մրցաշարում 3-րդ զգուշացումն էր ստացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա