Logo

Հեմիլթոն. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Մերսեդեսի» կազմում»

13:33 / 30.03.2023Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հայտնել է, որ ցանկանում է մարզական կարիերան ավարտել գերմանական թիմում:

«Այստեղ ես դեռ ինձ զգում եմ ինչպես տանը: Անկեղծ ասած՝ ես ինձ տեսնում եմ «Մերսեդեսում» մինչև պրոֆեսիոնալ կարիերայիս վերջին օրերը։ Ես հիանալի թիմակիցներ ունեմ, մենք հիանալի հարաբերություններ ունենք:

Քանի դեռ ես կարող եմ շարունակել օգնել թիմին առաջ շարժվել, իսկապես նպաստել հաջողությանը, ես այստեղ կլինեմ։ Բայց, եթե գա այն պահը, երբ ես զգամ, որ չեմ կարող դա անել, ապա կգա ժամանակը տեղը զիջելու երիտասարդ ավտոարշավորդի»,- 38-ամյա ավտոարշավորդի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը 2007 թվականին է «Մաքլարենի» կազմում է նորամուտը նշել Ֆորմուլա-1-ում։ Բա «Մերսեդեսին» միացել է 2013-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա