Logo

Հեմինգուեյի նամակը Էզրա Փաունդին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.07.2017ՄՇԱԿՈՒՅԹ
b37e657 2.cached - Հեմինգուեյի նամակը Էզրա Փաունդին

Էռնեստ Հեմինգուեյը լավ էր գրում ոչ միայն գրականություն, այլև նամակներ: Վերջերս ձեզ ներկայացրեցինք նրա՝ Ֆիցջերալդին ուղղված նամակը, որը կարող եք կարդալ այստեղ: Մենք թարգմանել ենք նաև նրա՝ նշանավոր ամերիկացի բանաստեղծ, հրատարակիչ և խմբագիր Էզրա Փզունդին ուղղված նամակը:

19 հուլիսի, 1924թ.

Թանկագին Էզրա,

Այստեղ՝ Պերինեյների իսպանական մասում, ծովի մակարդակից 900 մետր բարձրության վրա, ես տեսնում եմ, թե ինչպես է կործանվում իմ ֆինանսական և գրական կարիերան: Գրո՛ղը տանի: Ցլամարտի ասպարեզ եմ դուրս եկել 5 տարբեր օրերի, վնասվել եմ 3 անգամ․ լավ մարզավիճակում իրականացրել եմ 4 վերոնիկա և մեկ նատուրալ մուլետայով, իսկ  վերջին առավոտ ստացել եմ վնասվածքներ կրծքավանդակի շրջանում և մարմնիս այլ հատվածներում, 2 անգամ հարբած եմ եղել, 2 անգամ էլ Բիլին եմ հարբած տեսել… Հիմա չունենք բավական գումար՝ վճարելու հյուրանոցի համար, չգիտենք՝ ինչպես ենք այստեղից մեկնելու:
Ընկերներիս կողմից ֆինանսական և գրական տեսանկյուններից անտեսված լինելով՝ ես մեծ ու ոչ ինտելեկտուալ հաճույք եմ ստանում ցլամարտի անմիջական հաղթանակներից, ծափահարություններից, ալկոհոլից: Փողոցում ինձ մատնացույց են անում: Հաճույք եմ ստանում հարգանքից և մնացած այլ բաներից, որոնք ստանալու համար գրականության հետ առընչություն ունեցող մարդիկ պետք է ապրեն մինչև 89 տարեկանը։
Պլազան միակ վայրն է մնացել, որտեղ ինչպես արվեստի, այնպես էլ արժանապատվության օգնությամբ կարելի է հաջողության հասնել: Արվեստի մյուս տեսակներում որքան ավելի շատ նողկալի և թշվառ է մարդը, օրինակ՝ Ջոյսը, այնքան ավելի շատ հաջողության է հասնում…
Եվ հետո, երբ մարդ ունի մի քանի պարկեշտ մարդկային բնազդ, ինչպես դու, ի՞նչ են անում իր հետ։ Շատ կցանկանայի 16 տարեկան լինել և ունենալ արվեստ ու արժանապատվություն:
Ստիպված կլինեմ՝ դադարել գրել, քանի որ գումար չունեմ: Տրանսատլանտիկը կործանեց այս աշուն գիրք տպագրելու հնարավորությունս: Եվ արդեն մյուս գարուն մի քանի շան լակոտներ կկրկնօրինակեն այն, ինչ ես գրել եմ, և ինձ ուղղակի կանվանեն իրենց կրկնօրինակողներից մեկը:
Հիմա մենք բացարձակ փող չունենք, ես դադարում եմ ստեղծագործելը և այլևս երբեք գիրք չեմ հրատարակելու: Այդ գրողի տարած սրիկաները:
Կտեսնվենք ամսի 27-ին:
Դորոթիին փոխանցիր իմ սերը
Հեմ:

[Վերջում նա հակասեմիտական հայհոյանքներ է ավելացնում…]:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա